Բաժիններ՝

ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել Արմավիրում հոգեհանգստի մասնակիցների վրաերթի դեպքից. երիտասարդ կինը տեղում մահացել է

Հունվարի 4-ին՝ ժամը 19:12-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզել է, որ «Mercedes E 280» մակնիշի 55 OQ 045 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) վրաերթի է ենթարկել՝ 1973 թ. ծնված Ն. Ա.-ին, 1969 թ. ծնված Ս. Գ.-ին, 1979 թ. ծնված Գ. Ղ.-ին և 1977 թ. ծնված Ի. Շ.-ին. Ն. Ա.-ը տեղում մահացել է, Ս. Գ.-ը և Գ. Ղ.-ը տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, իսկ Ի. Շ.-ը՝ Մեծամորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը մեքենան այնքան արագ է վարել, որ վրաերթի ենթարկվածներից մահացածը մոտ 30 մետր շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ նա և վիրավորները մասնակցելիս են եղել վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող սգո սրահում իրենց ազգականի հոգեհանգստյան արարողությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031