Բաժիններ՝

Նորվեգական ավիաընկերության ինքնատիպ գովազդը (ֆոտո)

Norwegian ավիաընկերությունը հետաքրքիր ձև է գտել չվերթերը գովազդելու համար՝ օգտագործելով երկրի ազգային դրոշը։

Ավիաընկերության մարքեթոլոգները Նորվեգիայի դրոշի վրա առանձնացրել են տարբեր երկրների դրոշներ, և գնացուցակը ներկայացրել ըստ այդ երկրների քաղաքների։

Օրինակ, նորվեգական դրոշի վերևի հատվածում հնարավոր է առանձնացնել Ֆրանսիայի դրոշը (ուղղահայաց կապույտ, սպիտակ, կարմիր): Այդտեղ նշված է դեպի Փարիզ տոմսի գինը՝ 299 եվրո։

Նույնքան արժե նաև Ամստերդամի տոմսը (Նիդերլանդների դրոշի հատվածում):
Ավիաընկերության մարքեթոլոգները Նորվեգայի դրոշի վրա «տեղավորել են» նաև Լեհաստանի, Ֆինլանդիայի և Թայլանդի մինի-դրոշները և նշել, համապատասխանաբար, դեպի Կրակով, Հելսինկի և Բանգկոկ չվերթերի գները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031