«Շու». կարկանդակներ «Ռոքֆոր» պանրով և ֆուա-գրայով
Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 861 կկալ
Սպիտակուցներ – 23.2 գ
Ճարպեր – 69.8 գ
Ածխաջրեր – 34.6 գ
Բաղադրիչներ
1. Կաթ – 300 մլ
2. Կարագ – 200 գ
3. Ալյուր – 150 գ
4. Ձու – 3 հատ
5. Աղ՝ ըստ ճաշակի
6. Ձվի սպիտակուց – 2 հատ
7. Ֆուա-գրա – 100 գ
8. Սերուցք – 4 ճ/գ
9. Պանիր «Ռոքֆոր» – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ լցնել կաթը, ավելացնել կարագը և 1 պտղունց աղ: Տաքացնել ցածր կրակի վրա՝ խառնելով փայտե գդալով: Երբ սկսի եռալ, լցնել ամբողջ ալյուրը և եփել ևս 3 րոպե՝ անընդհատ խառնելով: Վերցնել կաթսան կրակից և թողնել՝ սառչի:
2. Այդ ընթացքում ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Թխելու համար նախատեսված թուղթը պատել կարագով և պատրաստել միջուկը. Ֆուա-գրան խառնել մի թեթև հարած սերուցքի հետ, իսկ պանիրը լավ խառնել փափուկ կարագի հետ:
3. Երբ կաթնային խառնուրդը բավականաչափ սառչի, հերթով ավելացնել 3 հատ ձվերը և լավ խառնել: Հետո առանձին թասի մեջ լավ հարել ձվի սպիտակուցները և ավելացնել խառնուրդին: Դրանից հետո գդալով փոքր չափաբաժիններով ստացված խմորը շարել թխման համար նախատեսված թղթին: Ապագա կարկանդակների միջև բավարար տարածություններ թողնել՝ որպեսզի թխվելու ընթացքում չկպչեն իրար: Թխել 8-10 րոպե՝ մինչև դրանք կբարձրանան և կոսկեգունեն:
4. Կարկանդակները շարել ցանցի վրա և թողնել՝ սառչեն: Հետո յուրաքանչյուրի վրա մկրատով կտրվածք անել և բացվածքի մեջ 1 թ/գ միջուկ դնել: Մատուցել միանգամից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը