Բաժիններ՝

Կիևյան կամրջից իրեն նետած տղամարդը մահացել է

Երեկ՝ հունվարի 2-ին, ժամը 19:30-ի սահմաններում Երևանի Կիևյան կամրջից նետված քաղաքացին ժամեր անց հիվանդանոցում մահացել է։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1956 թ. ծնված Հ. Թ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա»  ՀԲԿ, որտեղ բժիշկները քաղաքացու առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031