
Ոստիկանությունը՝ երիտասարդ վարորդի կյանքը խլած վթարի մասին

Հունվարի 1-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին` դաշտամիջյան հատվածում, կողաշրջվել է. վարորդը` 1992 թ. ծնված Դավիթ Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: