Բաժիններ՝

Բակո Սահակյանը Թալիշում ներկա է գտնվել ամանորյա տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս