Բաժիններ՝

Ձյան փաթիլներ՝ պատրաստված այսինգից

Բաղադրիչներ

  1. Ձվի սպիտակուց – 1 հատ
  2. Շաքարի փոշի – մոտ 1 բաժակ
  3. Կիտրոնի կոնցենտրատ հյութ – 2-3 կաթիլ
  4. Շաքարից պատրաստված գնդիկներ՝ ձևավորման համար

Պատրաստման եղանակը

  1. Սկզբի համար պատրաստել սպիտակուցային ջնարակ կամ այսինգ. վերցնել ձուն, լավ լվանալ և չորացնել:
  2. Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից:
  3. Սպիտակուցը լավ հարել:
  4. Հետո ավելացնել շաքարի փոշին և նորից լավ հարել: Ավելացնել կիտրոնի հյութը:
  5. Սպիտակուցային ջնարակը լցնել տոպրակի մեջ և անկյունում փոքր անցք բացել:
  6. Տրաֆարետների միջոցով փաթիլներ նկարել:
  7. Յուրաքանչյուր փաթիլի կենտրոնում շաքարից պատրաստված գնդիկ դնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս