10 նվեր, որ չի կարելի որևէ մեկին նվիրել
Նվերի ընտրությունը պատասխանատու գործընթաց է: Մենք ցանկանում ենք կռահել, թե ինչպիսի նվերը երջանկություն կպարգևի մեր մտերիմներին. նվերը պետք է դրական զգացողություն ստեղծի, հաճելի լինի աչքին և հիշեցնի Ձեր մասին:
Բայց կան այնպիսի նվերներ, որոնք պետք է զգուշությամբ նվիրել: Ezhewika-ն խորհուրդ է տալիս չնվիրել հետևյալ նվերները.
Ժամացույց
Համարվում է, որ ժամացույց նվիրելով՝ Դուք փորձում եք դեպի անցյալը գնալ:

Դանակ

Համարվում է, որ դանակը վեճերի պատճառ է դառնում:
Թաշկինակ

Ուղղափառ մարդկանց մոտ թաշկինակը կապվում է արցունքների հետ:
Հայելի
Հայելին արտացոլում է արդեն տեսածը: Այդպես վատ մարդիկ կարող են դժբախտություն բերել տուն:

Սպասք

Եթե ամեն դեպքում որոշեք սպասք նվիրել, վրան ինչ-որ բան դրեք, որպեսզի տան սեղանը երբեք դատարկ չլինի:
Սաթե զարդեր

Սաթը բաժանման խորհրդանիշն է:
Փողկապ

Փողկապ պետք է նվիրել միայն ամենամտերիմ մարդկանց:
Սրբիչ

Սրբիչը հիվանդության նշան է:
Մոմեր

Նույնիսկ դեկորատիվ մոմերը դժվարությունների պատճառ կարող են դառնալ:
Վզնոց

Եթե նվիրելուց հետո շղթան վնասվի, զույգին բաժանում է սպասվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

