Բաժիններ՝

Ամանորյա թխվածքաբլիթ՝ «Շնիկներ»

Բաղադրիչներ

1. Ալյուր – 2 բաժակ
2. Աղ – 1/4 թ/գ
3. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
4. Կարագ – 100 գ
5. Շաքարավազ – 1 բաժակ
6. Ձու – 1 հատ
7. Կաթ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Խմորի համար խառնել չոր բաղադրիչները:
2. Կարագը խառնել շաքարավազի հետ, ավելացնել չոր բաղադրիչները: Խառնել:
3. Ավելացնել ձուն, կարագը և վանիլինը: Նորից հունցել խմորը:
4. Խմորը բաժանել 2 հավասար մասերի: Մեկ մասի մեջ կակաո ավելացնել:
5. Խմորը 1-2 ժամ դնել սառնարանը, հետո սկսել շնիկներ ձևավորել:
• խմորի երկու մասն էլ գրտնակել
• և՛ բաց, և՛ մուգ խմորից սրտիկներ կտրել հատուկ կաղապարով: Մուգ սրտիկները բաժանել երկու մասի

Կարդացեք նաև


• շարել խմորները շնիկի տեսքով, զարդարել փոքրիկ շոկոլադներով

• «Շնիկների» մեջ փայտիկներ մտցնել:

6. Թխվածքաբլիթները թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև պատրաստ լինելը:
7. Սառեցնել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս