Ամանորյա չիզքեյք՝ Baileys լիկյորով և շոկոլադե փշրանքով
Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում
Կալորիականություն – 1456 կկալ
Սպիտակուցներ – 18.6 գ
Ճարպեր – 118.6 գ
Ածխաջրեր – 87.1 գ
Բաղադրիչներ
- Կարագ – 100 գ
- Բիսկվիթային թխվածքաբլիթ – 250 գ
- Լիկյոր Baileys – 25 մլ
- Պանիր Ֆիլադելֆիա – 600 գ
- Սերուցք (40 տոկոսանոց) – 500 մլ
- Շաքարի փոշի – 100 գ
- Կակաո՝ ըստ ճաշակի
- Քերած շոկոլադ – 100 գ
Պատրաստման եղանակը
- Տապակի մեջ հալեցնել կարագը, ավելացնել փշրած թխվածքաբլիթը և լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
- Վերցնել կրակից: 18 սմ տրամագծով կաղապարը պատել պերգամենտով և վրան տարածել ստացված զանգվածը: Ուղղել և դնել սառնարանը մոտ 1 ժամ:
- Այդ ընթացքում թասի մեջ մի փոքր հարել պանիրը, հետո ավելացնել լիկյորը, շաքարի փոշին, 300 մլ սերուցք և շոկոլադե փշրանք: Զգուշությամբ խառնել և դրանով ծածկել թխվածքաբլիթային շերտը:
- Դնել սառնարանը ևս 2 ժամ:
- Մատուցելուց առաջ լավ հարել մնացած սերուցքը և զարդարել տորթը: Վրան կակաո շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը