«Նախագահ Սարգսյանի այցը կարևոր քաղաքական նշանակություն ունի». Մենաղարիշվիլի

Թեեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամը չէ, որ այցելում է Վրաստան, յուրաքանչյուր նման այց կարեւոր քաղաքական նշանակություն ունի: Այդ մասին, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Իրակլի Մենաղարիշվիլին Sputnik-ին տված հարցազրույցում:

«Այդ այցը փոխհարաբերությունների այն համակարգի բաղադրիչն է, որոնք մենք արդեն երկու տասնամյակ հաստատել ենք անդրկովկասյան մեր երկու հարեւանների հետ: Դրանք ներառում են նաեւ բարձր մակարդակի կանոնավոր այցելությունները միմյանց մայրաքաղաքներ: Չնայած այն բանին, որ սա Հայաստանի նախագահի առաջին այցը է Վրաստան, յուրաքանչյուր նման ժամանում, անտարակույս, կարեւոր նշանակություն ունի արդեն զուտ քաղաքական առումով»,-ասել է Մենաղարիշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս