Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել Սերխիո Ագուերոյին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հունվարին կարող է հեռանալ ակումբից:

29-ամյա հարձակվողը դժգոհ է, որ Պեպ Գվարդիոլան հաճախ է կազմը ենթարկում ռոտացիայի, ինչի արդյունքում Ագուերոն այդքան հաճախ չի հայտնվում դաշտում, որքան որ կուզենար: Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբը պատրաստ չէ ընդառաջ գնալ Ագուերոյին և չի ավելացնի խաղաժամանակը հարձակվողի համար:

Այնուամենայնիվ, որպեսզի Ագուերոյի տեղափոխությունն իրականանա, պոտենցիալ գնորդը պետք է վճարի 70 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 19 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 13 գոլ և կատարել է 3 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս