Բաժիններ՝

Մահացել է «Երաժշտության հնչյունները» ֆիլմից դերասանուհի Հեզեր Մենզես Ուրիխը

Կանադայի Օնտարիոյի նահանգում 68 տարեկան հասակում մահացել է կանադական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Հեզեր Մենզես Ուրիխը, որն առավել հայտնի է «Երաժշտության հնչյունները» (The Sound of Music, 1965 год) ֆիլմ-մյուզիքլում կատարած դերով:

Դեկտեմբերի 25-ին այս մասին հայտնել Է Variety հանդեսը՝ վկայակոչելով նրա մտերիմներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է նրա որդին՝ Ռայան Ուրիխը, դերասանուհին կյանքից հեռացել Է դեկտեմբերի 24-ին ընտանիքի անդամների շրջապատում: Հրատարակության տեղեկատվությամբ՝ մահվանից չորս շաբաթ առաջ նրա մոտ ախտորոշել էին մահացու փուլի ուղեղի քաղցկեղ:

Հեզեր Մենզես Ուրիխը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 3-ին Տորոնտո քաղաքում: Բացի Լուիզա ֆոն Թրափի՝ «Երաժշտության հնչյուններում», որն արժանացել է հինգ «Օսկար» մրցանակի, գլխավոր հերոսներից մեկի դստեր դերից, նա խաղացել է մի շարք այլ կինոժապավեններում եւ սերիալներում, որոնց թվում են նաեւ «Պիրանիաներ»(Piranha, 1978 թվական) թրիլլերը եւ «Կապիտան Ամերիկան» (Captain America, 1979 год):

Դերասանուհու ամուսինը 2002 թվականին նույնպես մահացել է քաղցկեղից, ինչից հետո Մենզես Ուրիխը հիմնել է Robert Urich Foundation հիմնադրամը, որն զբաղվում է քաղցկեղային հիվանդությունների հետազոտությունների եւ ուռուցքային հիվանդություններով տառապողների աջակցման համար միջոցների ներգրավմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս