«Գալիս են նոր միջնորդներ, որոնք այս հակամարտության ձևավորման ժամանակ նույնիսկ դիվանագետի կոչում չեն ունեցել»
«Սա շատ հին հակամարտություն է, միջնորդները, այսինքն` դիվանագետները, փոխվում են, նոր դիվանագետներին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում այս կոնֆլիկտին ծանոթանալու, դրա տրամաբանությունը հասկանալու համար, բավականին մեծ ժամանակ է ծախսվում, գալիս է նոր դիվանագետը, նրանք այն սերնդի ներկայացուցիչներն են, որոնք այս հակամարտության ձևավորման ժամանակ նույնիսկ դիվանագետի կոչում չեն ունեցել: Ես սա այս դժվար հակամարտության չկարգավորման հիմնական խնդիրներից մեկն եմ համարում: Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին՝ ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ՝ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձևավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն և հեղինակություն կունենա: Ես կողմ եմ, որպեսզի հակամարտության կարգավորմանը մասնակցեն միջազգային մասշտաբային կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ ունեն լծակներ, լուրջ ազդեցություն կողմերի նկատմամբ, ինչպիսին ԵՏՄ-ն է, ԵՄ-ն, ՄԱԿ-ը: Սրանք բոլորը քաղաքական լուրջ կառույցներ են, մեկը Հայաստանի նկատմամբ կարող է արդյունավետ լինել, մյուսը` Ադրբեջանի, բայց այս կառույցները կարգավորման աշխատանքներին միանալուց հետո պետք է սերտ համագործակցեն, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացին:
Ըստ նրա, որքան բարձր է մակարդակը, և լայն՝ կարգավորման հարթակը, այնքան ավելի մեծ են հնարավորությունները՝ արդյունքի հասնելու հարցում: «Ես կցանկանայի, որպեսզի կարգավորմանը մասնակցեին ԵՄ-ն, որն արդեն գործում է, որպես քաղաքական ուժ, և ԵՏՄ-ն»,- ասել է Ռարը: Նրա կարծիքով, այս ուժերի միջամտությամբ հնարավոր կլինի կայուն պահել տարածաշրջանային խաղաղությունը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: