
««Բարսելոնան» այլևս ֆուտբոլ չի խաղում, սա այլ մարզաձև է». Չավի

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին խոսել է Էլ Կլասիկոյի և կատալոնական ակումբի տարած հաղթանակի մասին:
Հիշեցնենք, որ այս պահին մադրիդյան ակումբը զիջում է կատալոնացիներին 14 միավորով, իսկ մադրիդյան «Ատլետիկոն»՝ 9:
««Բարսելոնան» այլևս ֆուտբոլ չի խաղում, սա այլ մարզաձև է: Նման ֆուտբոլ խաղում են միայն Պեպ Գվարդիոլան և «Մանչեսթեր Սիթին»: «Բարսան» միշտ ընտրում է ամենադժվար ճանապարհը: Թիմը դաշտում տեսնում է տարածությունը և խաղում է համարձակ: Վալվերդեն վերակենդանացրել է ակումբի ոճը: Նա համապատասխաում է թիմին հարյուր տոկոսով: Դիրքային խաղը հիմա ավելի լավն է: Մեսսին ամեն ինչի կենտրոնում է: Պաուլինիոն հարձակվում է խորքից, և դա հրաշալի է»,- նշել է Խավին:
Սիրարփի Աղաբաբյան