Բաժիններ՝

Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Ադրբեջանում գործող Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության (ԱԺՃԿ) առաջնորդ Ալի Քերիմլին դեկտեմբերի 24-ին հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի հետ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

ԱԺՃԿ-ի մամուլի ծառայության հաղորդման համաձայն` հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակի, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են Ադրբեջանի քաղբանտարկյալների, ազատ հանրահավաքների համար ստեղծված արգելքների, ընդդիմադիր ակտիվիստների, քաղաքացիական հասարակության և ազատ մամուլի դեմ ուղված խիստ գրաքննության և այլ լուրջ խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցեր, որոնք առկա են Ադրբեջանում իշխող ալիևյան բռնատիրական ռեժիմի կառավարման ներքո:

Ընդդիմադիր գործչի և դեսպանի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև 2018-ին Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններին, այդ երկրի ընտրական օրենսդրության մեջ եղած բացերին:

Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ:

Այս ցանկը կարելի է անվերջ շարադրել, քանի որ ցանկացած իրականությանը համապատասխանող տեղեկատվություն, որը չի բխում նախագահի կամ պետական իշխանության շահերից, տեղ չի գտնում տեղեկատվական հարթակում: Իսկ տեղ գտնելու դեպքում դրա հեղինակները, ինչպես նաև երբեմն իրենց ընտանիքների անդամները, խստագույնս պատժվում են, և, ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, լրատվամիջոցներն էլ փակվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս