Բաժիններ՝

Ռուսաստանցիների մեծամասնությունն ափսոսանք է հայտնել ԽՍՀՄ փլուզման համար

Խորհրդային Միության փլուզման համար ափսոսանք հայտնող Ռուսաստանի քաղաքացիների թվաքանակը 2009 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշն է արձանագրել՝ հասնելով 58 տոկոսի: Ընդ որում՝ 25 տոկոսը դրա համար չի ափսոսում, իսկ 16 տոկոսը դժվարացել է պատասխանել: «Լեւադա-Կենտրոնի» կողմից անցկացված սոցհարցման այս տվյալները հրապարակել է «Ինտերֆաքս»-ը։

ԽՍՀՄ-ի փլուզումից վշտացած մարդկանց 54 տոկոսն ամենից շատ ափսոսում է միասնական տնտեսական համակարգի փլուզման համար, 36 տոկոսը՝ մեծ տերության պատկանելու զգացողության կորստի, 34 տոկոսը՝ փոխադարձ անվստահության աճի, 26 տոկոսը՝ ազգականների ու ընկերների հետ կապերի խզման համար:

Ռուսաստանցիների 52 տոկոսն այն կարծիքին է, որ Խորհրդային Միության փլուզումից կարելի էր խուսափել: Փլուզման անխուսափելիությանը վստահ է 29 տոկոսը, իսկ 19 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս