Բաժիններ՝

ՊՍԺ-ի դարպասապահ Քևին Թրափը հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում

ՊՍԺ-ի գերմանացի դարպասապահ Քևին Թրափը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել ԱՊԼ: 27-ամյա դարպասապահի նկատմամբ «Լիվերպուլի» կողմից հետաքրքրության մասին հաղորդում է ֆրանսիական Le10sport պարբերականը:

Թրափը դժգոհ է խաղաժամանակի քանակից. ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է ՊՍԺ-ի միայն 4 խաղերի և զգուշանում է այն բանից, որ պրակտիկայի անբավարար լինելու պատճառով չի ընդգրկվի Գերմանիայի հավաքականի կազմում ԱԱ-208-ին մասնակցելու համար:

««Լիվերպուլը» մեծ ավանդույթներով հիասքանչ ակումբ է: Եվ, իհարկե, ես ԱՊԼ-ի երկրպագու եմ: «Կարմիրները» նվաճել են բազմաթիվ տիտղոսներ, իսկ Յուրգեն Կլոպը, անխոս, շատ լավ մարզիչ է»,- հայտարարել է Թրափը նոյեմբերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031