Բաժիններ՝

«Ատլետիկոն» կարող է գնել Օբամեյանգին 70 մլն եվրոյով

«Բորուսիայի» հարձակվողը կարող է հեռանալ Դորտմունդից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է շարունակել կարիերան «Ատլետիկոյում»: Ինչպես հաղորդում է իսպանական մամուլը, «հնդկացիները» պատրաստ են հարձակվողի համար վճարել 70 մլն եվրո ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Bild-ը հաղորդել էր, որ դորտմունդցիների հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը երկարաձգել է պայմանագիրը «Բորուսիայի» հետ, բայց գաբոնցին հերքել էր այդ տեղեկությունը: Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգն անցկացրել է 23 հանդիպում, խփել է 21 գոլ և կատարել է 3 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս