Թրամփը երեխաներին օգնել է հետևելու Սանտա Կլաուսի տեղաշարժերին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, դեկտեմբերի 24-ին մասնակցել են Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հատուկ միջոցառման, որի ընթացքում խոսել են այն ամերիկացի երեխաների հետ, ովքեր զանգահարել են Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարություն (ՆՕՌԱԴ), որպեսզի իմանան Սանտա Կլաուսի գտնվելու վայրը, որն իր սահնակով երեխաներին նվերներ էր տանում Գրիգորյան օրացույցով Սուրբ Ծննդյան տոնի նախօրյակին։
Խոսակցությունների սղագրությունը տարածել է Սպիտակ տունը: Ընդամենը Միացյալ Նահանգերի ղեկավարը պատասխանել է վեց, իսկ առաջին տիկինը՝ ինը զանգի: Թրամփը եւ Մելանյան պատմել են զանգի պահին Սանտայի գտնվելու տեղի մասին, ինչպես նաեւ ամերիկացիներին հարցրել են, թե նրանք ինչ կցանկանային ստանալ որպես Սուրբ Ծննդյան տոնի նվեր: