
«Մեղրու սար» հատվածում բուք է. սպասվում են տեղումներ և մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է, առկա են տեղումներ ձյան տեսքով:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։