Բաժիններ՝

Վթար Ապարան-Երևան ավտոճանապարհին. ավտոմեքենան շրջվել է

Դեկտեմբերի 24-ին` ժամը 21:11-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 1 կմ-ին՝ ցուցանակի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երևան հատվածի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի 07 OL 568 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս