Բաժիններ՝

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի, Տաշիրի, Սպիտակի, Աշոցքի, Մարալիկի, Ստեփանավանի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Աշոցքի, Ախուրյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031