
Հայաստանում մառախուղ և տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, դեկտեմբերի 27-28-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում՝
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: