Մեսսին և հասարակ մահկանացուները. 2017-ի լավագույն լուսանկարներից մեկը
2017-ի ամենատպավորիչ խաղը Չեմպիոնների լիգայում էր, երբ կատալոնական «Բարսելոնան» ՊՍԺ-ի հետ խաղում կատարեց ֆանտաստիկ քամբեք: Խաղի ավարտից մի քանի րոպե հետո Twitter սոցիալական ցանցում ակտիվորեն տարածվում էր լուսանկար, որտեղ Մեսսին բարձրացել էր գովազդային վահանակի վրա և տոնում էր հաղթանակը երկրպագուների հետ: Ըստ մի շարք երկրպագուների՝ Մեսսին լուսանկարում նման էր Աստծու, ով շփվում էր հասարակ մահկանացուների հետ:
«Ինչ-որ մեկը մտածել է, որ լուսանկարը արել է սովորական երկրպագու, բայց ես աշխատում եմ ակումբում և պրոֆեսոնալ լուսանկարիչ եմ: Ես չեմ նկարում բոլոր պահերը, այլ հիմնականում բրիֆները՝ մարկետինգ թիմի համար: Օրինակ՝ ինձ ասում են, որ պետք է Մեսսիի կամ Մասկերանոյի նկարը, և ես փնտրում եմ հարմար դիրքեր նկարելու համար: Սրանից բացի ես կարող եմ անել այն, ինչը գտնում եմ, որ հետաքրքիր է: Իմ նկարները շատ հաճախ օգտագործվում են ակումբի հովանավորների գովազդների համար:
ՊՍԺ-ի հետ խաղում իմ նպատակը մեկն էր. եթե թիմը հաղթում էր, ես պետք է նկարեի, թե ինչպես են նրանք նշում հաղթանակը երկրպագուների հետ: Մենք իրոք հավատում էինք քամբեքին՝ չնայած առաջին խաղում պարտվել էինք 4 գնդակի տարբերությամբ:
Երբ Սերխիո Ռոբերտոն խփեց 6-րդ գնդակը, ես կանգնածս տեղից վազեցի մոտավորապես 20 մետր: Ես կյանքում այդքան արագ չէի վազել: Երբ ես հասա երկրպագուների մոտ, Մեսսին նոր էր բարձրացել վահանականերին: Երկրպագուները վազեցին Մեսսիի մոտ, իսկ ես սկսեցի նկարել, նկարել, նկարել: Արդյունքում, ստացվեց այս լուսանկարը: Էմոցիաները աննկարագրելի էին:
Երբ Մեսսին հեռացավ, ես դադարեցի նկարել և թերթեցի ստացված լուսանկարները: Տեսա այդ նկարը և հասկացա, որ այլևս ոչինչ անել պետք չէ: Անմիջապես ուղարկեցի լուսանկարը ակումբին: Լուսնակարը մարկետինգի թիմի մոտ էր նկարելուց 3 րոպե անց:
Սկզբում այն տեղադրեցին Instagram-ում: Ավելացրին ինչ-որ ֆիլտրեր և բոլորը սկսեցին մտածել, որ լուսանկարը ինչ-որ երկրպագու է արել: Մի քանի րոպեից լուսնակարը տարածվում էր ամբողջ համացանցում:
Իհարկե, սա իմ ամենահաջողված լուսնկարների մեկն է: Կարծում եմ, այն կլինի ֆուտբոլի պատմությունում, և ես դժվար թե կարողանամ ևս մեկ անգամ ինչ-որ նման բան անել: Մյուս կողմից, ես ևս մեկ նմանատիպ նկար ունեմ Չավիի հրաժեշտի խաղից:
Թվերն աննկարագրելի են: 5 ամսում լուսանկարը տարածվել է 169.6 միլիոն անգամ: 9 միլիոն մարդ հավանել և կիսվել է դրանով:
Այս լուսնակարն առանց ակումբի թույլտվության ոչ ոք չի կարող օգտագործել: Եթե այն վաճառեն գովազդատուներին, ապա այն կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ լուսանկարը:
Ակումբում բոլորը շատ գոհ էին այս լուսնակարից: Ես անգամ հանդիպել եմ Լեոյի հետ: Կար լուսանկարի երկու օրինակ, մեկը ինձ համար՝ այն ստորագրել էր Մեսսին, մյուսը՝ նրա՝ այն ստորագրել էի ես»,- պատմել է լուսանկարի հեղինակը:
Սիրարփի Աղաբաբյան