Բաժիններ՝

Մեսսին կատարել է գոլային փոխանցում՝ առանց խաղակոշիկի

Իսպանական Լա Լիգայի վերջին տուրում կայացավ ամենասպասված խաղը՝ Կլասիկոն: Կատալոնական «Բարսելոնան» այս խաղում՝ հատկապես երկրորդ խաղակեսում, հրաշալի գործեց և կարողացավ հաղթել խոշոր հաշվով՝ 3:0:

Խաղի ընթացքում գոլով և գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Լիոնել Մեսսին:

Կլասիկոյի վերջին վայրկյաններին Լիոնել Մեսսին ստացավ գնդակը եզրում, շրջանցեց Մարսելոյին: Պայքարի ընթացքում Մեսսիի աջ խաղակոշիկը դուրս թռավ ֆուտբոլիստի ոտքից: Սակայն դա չխանգարեց Մեսսին. նա խաղարկեց գնդակը ձախ ոտքով և կատարեց փոխանցում:

Մեսսիի փոխանցումից հետո Ալեիշ Վիդալը հաշիվը դարձրեց 3:0:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս