
«Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հավակնություններ ունեն «Յուվենթուսի» պաշտպանի նկատմամբ

Ինչպես հաստատում է Il Posticipo-ն, «Արսենալը» հետաքրքրված է «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիի ձեռքբերման մեջ: «Զինագործներն» արդեն հունվարին պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 35.4 մլն ֆունտ:
Ռուգանին չի հանդիսանում թուրինյան ակումբի հիմնական կազմի ստաբիլ խաղացող: Դրանից էլ մտադիր է օգտվել «Արսենալը»՝ պաշտպանին առաջարկելով մշտական խաղային պրակտիկա: Ռուգանիի համար պայքարում լոնդոնցիների մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը նույնպես հավակնություններ ունի պաշտպանի նկատմամբ:
Ընթացիկ մրցաշրջանում Դանիելեն Իտալիայի առաջնությունում անցկացրել է 10 խաղ, խփել է 1 գոլ և կատարել է 1 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը