
«Ինտերը» կփորձի հունվարին վարձակալել Հենրիխ Մխիթարյանին

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Ինտերը» դեռևս հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Միլանյան ակումբը դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալության տարբերակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ներաձուրիների» ներկայացուցիչները կապվել են Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Հաղորդվում էր նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի համար պահանջել է 40 մլն եվրո: Ընդ որում, «Ինտերը» ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված պրոբլեմների պատճառով կկարողանա մրցաշրջանի ավարտից հետո գնել ֆուտբոլիստին միայն այն դեպքում, եթե վաճառի իր ֆուտբոլիստներից ինչ-որ մեկին:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը ԱՊԼ-ում անցկացրել է 13 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել է 5 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը