Բաժիններ՝

Իսկական «Օլիվիեի» բաղադրատոմսը՝ ամանորյա սեղանի համար, որը հաճելիորեն կզարմացնի հյուրերին

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հնարավոր չէ ամանորյա սեղանը պատկերացնել առանց հանրահայտ «Օլիվիեի»: Ներկայացնում ենք «Օլիվիեի» մի ինքնատիպ բաղադրատոմս:

Բաղադրիչներ

1. Գազար – 10 գ
2. Խաշած կարտոֆիլ – 10 գ
3. Կանաչ ոլոռ – 10 գ
4. Լորի ձու (խաշած և կտրատած) – 2 հատ
5. Ապխտած տավարի լեզու (կտրատված) – 15 գ
6. Ծովախեցգետին – 15 գ
7. Քերած պարմեզան – 10 գ
8. Ավոկադոյի պտղամիս – 40 գ
9. Կիտրոնի հյութ – 1 թ/գ
10. Աղ, ուրց և սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Զարդարելու համար

1. Ռադիչիո (կաղամբ) – 1 թերթիկ
2. Ծովախեցգետին – 1 հատ
3. Սոխ շնիդ – 1 ցողուն
4. Կարմիր խավիար – 1 թ/գ
5. Ձիթապտղի յուղ – 1 թ/գ
6. Սամիթ – 1 ճյուղ

Պատրաստման եղանակը

1. Բլենդերի օգնությամբ մանրացնել ավոկադոն, ավելացնել կիտրոնի հյութը, ուրցը, աղն ու սև պղպեղը:

2. Աղցանի բաղադրիչները խառնել ստացված զանգվածի հետ:

3. Պարմեզանից 2 չիփս պատրաստել՝ պանիրը բարակ շերտով լցնելով տաք տապակի մեջ:

4. Աղցանը ձևավորել «աշտարակաձև»՝ շարելով չիփսերի օգնությամբ: Զարդարել կաղամբի թերթիկով և շնիդ սոխով, ծիովախեցգետնով և սամիթով:

5. Ափսեի եզրերը զարդարել կարմիր խավիարով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս