
Լցոնված լոլիկներ՝ Ձմեռ պապ

Բաղադրիչներ
1. Լոլիկ – 5 հատ
2. Պանիր – 100 գ
3. Սխտոր – 2 ատամիկ
4. Մայոնեզ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկները լվանալ և չորացնել:
2. Կտրել գլխիկները և միջուկը հեռացնել:
3. Թասի մեջ խառնել քերած պանիրը, ծեծած սխտորը և մայոնեզը: Լավ խառնել:
4. Ստացված զանգվածը լցնել լոլիկների մեջ:
5. Լոլիկը ծածկել կափարիչով: Աչքերը ստանալ սև հատիկ պղպեղով:
5. Քիթը ձևավորել նռան հատիկով, իսկ մորուքը՝ մայոնեզով:
6. Ափսեն զարդարել վարունգից պատրասված տոնածառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը