
Կարեն Ասլանյանը դարձել է Ռուսաստանի գավաթակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը դարձել է Ռուսաստանի գավաթակիր:
Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Դոնի Ռոստովում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը: Այն նվիրված է եղել օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրղաշևի հոր՝ ավագ Վարդերես Սամուրղաշևի հիշատակին: Գավաթակիր է դարձել «Սամուրգաշև եղբայներ» մարզական ակումբի թիմը, որի կազմում հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը: