Բաժիններ՝

«Հիմա Վենգերի և Ֆերգյուսոնի ճանապարհը կրկնելը ռեալ չէ». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ ժամանակակից ֆուտբոլում շատ դժվար է գլխավորել մեկ ակումբ ավելի քան 20 տարի:

«Մնալ «Լիվերպուլում» 20 տարի՞: Չգիտեմ: Երբ ես աշխատեցի Դորտմունդում 7 տարի, մտածեցի, որ, հնարավոր է, եկել է ժամանակն առաջ շարժվելու: Իհարկե, հաճելի կլիներ դառնալ «Լիվերպուլի» ամենաերկար աշխատած մարզիչը, բայց դա շատ դժվար կլինի: Քանի ես կարող եմ տալ այս ակումբին ևս ինչ-որ բան, ես ամեն ինչ կանեմ դրա համար: Հակառակ դեպքում՝ կգա պահը, երբ ես ստիպված կլինեմ հեռանալ:

Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ մարզիչները կարող են կրկնել Արսեն Վենգերի կամ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ճանապարհը, ապա ես դրանում վստահ չեմ: Դա ուղղակի ռեալ չէ՝ հաշվի առնելով այն ճնշումը, որը հիմա գործադրվում է մամուլի կողմից»,- ասել է Յուրգեն Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս