Բաժիններ՝

«Հուզիչ է ամենուր տեսնել հայկական դրոշը». Մխիթարյանի գրառումը երկարատև դադարից հետո

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ 2018թ. հաջող տարի կլինի Հայաստանի և երկրի ազգային հավաքականի համար: Ֆուտբոլիստը երկարատև դադարից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում իր ուրախությունն է հայտնել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

«Շատ հպարտ եմ հերթական անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ: Շնորհակալ եմ անկեղծ սիրո և աջակցության համար: Այնքան հուզիչ է, երբ տեսնում եմ հայկական դրոշն ամենուր, որտեղ լինում եմ: Հույս ունեմ, որ 2018թ. հաջող տարի կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպանը:

Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում վերջին գրառումները կատարել էր նոյեմբերի 24-ին` նվիրված երեխաների միջազգային օրվան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս