Բաժիններ՝

Իսրայելական բանակի հետ բախումներում ներգրավված են ավելի քան 3 հազար պաղեստինցի

Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի սահմանային հատվածում իսրայելական բանակի հետ բախումներին և անկարգություններին մասնակցում է 3 հազար 700 պաղեստինցի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բախումների հետևանքով 6 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ:

Արևմտյան ափում իսրայելական բանակի հետ բախումներում ներգրավված են 1700, իսկ Գազայի սահմանային հատվածում` ավելի քան 2 հազար պաղեստինցի:

Ցուցարարները վառել են անվադողեր և զինվորականների ուղղությամբ նետել ճայթուցիկներ և քարեր:

Արևմտյան ափում իսրայելական բանակը ու սահմանապահները օգտագործել են զանգվածային ցույցերը ցրելու հատուկ միջոցներ: Բանակը նաև կրակ է բացել անկարգություն հրահրողների ուղղությամբ:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031