«Ատլետիկոն» ուզում է մերժել «Բարսելոնային» և վաճառել Անտուան Գրիզմանին «Մանչեսթեր Յունայթեդին»
«Հնդկացիները» մտադիր չեն ուժեղացնել մրցակցին հարձակվող Անտուան Գրիզմանով:
Հաջորդ ամռանը 26-ամյա հարձակվողը, ամենայն հավանականությամբ, կփոխի «Ատլետիկոն» ավելի մեծ թիմով: Տվյալ պահին Գրիզմանին ստորագրելու գլխավոր հավակնորդներն են հանդիսանում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան», ընդ որում, «հնդկացիները» չեն այրվում ֆուտբոլիստին «կապտանռնագույններին» վաճառելու ցանկությամբ:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «Ատլետիկոն» կաշխատի ձևակերպել Անտուանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ», որպեսզի չուժեղացնի Իսպանիայի առաջնության իր գլխավոր մրցակիցներից մեկին:
Մադրիդցիների ղեկավարությունը դժգոհ է նաև նրանից, որ «Բարսելոնան» կապվել է ուղղակիորեն Գրիզմանի հետ՝ շրջանցելով ակումբի ներկայացուցիչներին: Այդ կապակցությամբ «Ատլետիկոյի» ղեկավարները նույնիսկ բողոք են ներկայացրել պետական մարմիններին: Ֆրանսիացի հարձակվողի հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 13 խաղերում Գրիզմանը դարձել է 5 գոլի և 3 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը