«Լուկակուն, Դե Բրույնեն և Սալահը «Չելսիին» ավելի ուժեղ չեն դարձրել». Ջոն Թերրի
«Կապույտները» չեն զղջում, որ վաճառել են այս ֆուտբոլիստներին: «Չելսիի» նախկին պաշտպանը վստահ է, որ «կապույտներն» ամեն ինչ ճիշտ են արել, երբ ազատվել են ԱՊԼ-ի ներկայիս աստղերից:
«Զղջացե՞լ է արդյոք «Չելսին», որ վաճառել է Լուկակուին, Դե Բրույնեին և Սալահին: Ոչ, որովհետև այն ժամանակ նրանք մեր թիմն ավելի ուժեղ չեն դարձրել: Չմոռանանք, որ մենք եղել ենք Պրեմիեր լիգայի պատմության լավագույն թիմերից մեկը, երբ նրանք եկել են: Նրանք պետք է մտնեին ամենաուժեղ թիմ, իսկ դա շատ դժվար է: Հիմա, բնականաբար, այդ ֆուտբոլիստներն ավելի ուժեղ են դարձնում «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»»,- Թերրիին է մեջբերում Goal.com-ը:
Սալահը «Չելսիի» կազմում հանդես է եկել 2014-15թթ., անցկազրել է 19 խաղ և խփել է 2 գոլ:
Լուկակուն «կապույտների» կազմում հանդես գալու ընթացքում անցկացրել է 15 խաղ և չի դարձել ոչ մի գոլի հեղինակ: Դե Բրույնեն խաղացել է 9 խաղ «Չելսիի» կազմում 2013-14թթ. մրցաշրջանում և աչքի չի ընկել ոչ մի արդյունավետ գործողությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը