Գագիկ Ծառուկյանը զայրացել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո Ծառուկյանը իր մոտ է հավաքել դաշինքի պատգամավորներին եւ խիստ տոնով հրահանգել, որ օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ դաշինքի պատգամավորները կողմ քվեարկեն օրենսգրքին:

«Ծառուկյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ղեկավարած խմբակցության ներկայացուցիչները հետեւել են «Ելք»-ի պատգամավորներին եւ նրանց հորդորով ոչ միայն դեմ են քվեարկել օրենսգրքին, այլ նաեւ լքել են նիստերի դահլիճը:

Եթե այս սցենարը իրականություն դառնա, ապա Նապոլեոն Ազիզյանը կկարողանա խմբակցության անդամներին հանդիմանել դավաճանության եւ սխալ քվեարկության մեջ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031