Մեղրային թխվածքաբլիթներ՝ տոնածառ. Ամանորի շունչը
Բաղադրիչներ
1. Ալյուր – 150 գ
2. Շաքարի փոշի (ջնարակի համար) – 100 գ
3. Սպիտակուց (ջնարակի հաամր) – 1 հատ
4. Կարագ – 50 գ
5. Ձու – 2 հատ
6. Մեղր – 2 ճ/գ
7. Աղացած դարչին – 1/2 թ/գ
8. Սոդա – 1/2 թ/գ
9. Կիտրոնի հյութ – մի քանի կաթիլ
Պատրաստման եղանակը
1. Սոտեյնիկի մեջ կոտրել 2 ձուն և ավելացնել կարագը:
2. Ավելացնել մեղրը, դարչինը և սոդան:
3. Դնել կրակին և խառնելով հասցնել փրփրուն վիճակի:
4. Ավելացնել ալյուրը և գդալով լավ խառնելով՝ խմոր հունցել: Երբ խմորը սառչի, գնդի ձև տալ: Այն չպետք է կպչի ձեռքերին: Փաթաթել թաղանթով և դնել սառնարանը 15 րոպե:
5. Խմորը գրտնակել և կաղապարի օգնությամբ տոնածառներ կտրել:
6. Թխվածքաբլիթները շարել պերգամենտով պատված տապակին:
7. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 5-7 րոպե:
8. Սպիտակուցը հարել շաքարի փոշու հետ: Ավելացնել կիտրոնի հյութը և հարել մինչև հարթ և փայլուն զանգված ստանալը:
9. Տոնածառները զարդարել ջնարակի շերտով: Թողնել, որ չորանան:
10. Մեղրային «տոնածառ» թխվածքաբլիթները պատրաստ են, կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը