Թուրքիայում գազն ու էլէկտրաէներգիան ավելի էժան են, քան ԵՄ երկրներում
Եվրոպայի վիճակագրական ծառայության (Եվրոստատ) տվյալների համաձայն՝ Թուրքիայում էլեկտրաէներգիան և բնական գազը սպառողների համար ավելի էժան են, քան ԵՄ երկրներում:
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության համաձայն՝ Թուրքիայում սպառվող 100 կվտ/ժամ բնական գազի սակագինը 2.6 եվրո է, այն դեպքում, երբ ԵՄ երկրներում դրա միջին արժեքը կազմում է 5.8 եվրո:
Նշվում է , որ գազի ամենաբարձր սակագինը Շվեդիայում է՝ 100 կՎտժ-ի դիմաց 12.1 եվրո, երկրորդ տեղում 8.1 եվրո սակագնով Դանիան է, իսկ երրորդը Պորտուգալիան է (7.7 եվրո):
Այսպիսով Թուրքիայում գազի սակագինը ավելի ցածր է, քան ԵՄ 28 երկրներում: Իսկ Էլեկտրաէներգիան Թուրքիայում ավելի էժան է քան ԵՄ անդամ 27 երկրներում:
Թուրքիայում 100 կՎտժ Էներգիայի սակագինը 2017 թվականի առաջին կեսին մոտ 10.5 եվրո է կազմել: Այս տվյալներով Թուրքիան էլեկտրաէներգիայի սակագնի մատչելիությամբ Եվրոպայի 2-րդ երկիրն է: