
Իրանցի և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իրանցի և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով: Այս մասին «Ժամանակ»-ին հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա փոխանցմամբ՝ այդ օտարերկրացիները վերջին շրջանում մեր երկրում, հատկապես Արմավիրի ու Տավուշի մարզերում մեծ հողակտորներ են գնում, որ այգիներ հիմնեն կամ գյուղատնտեսական այլ ծրագրեր իրականացնեն: Այդ գործընթացը կնպաստի ներդրումներին, զբաղվածության աճին, արտահանմանը, ի վերջո՝ գյուղատնտեսության աճին, եթե, իհարկե, կառավարությունը նպաստի դրան: Իրանցիների ու արաբների հետ միասին մեր հողերով հետաքրքրված են նաև հնդիկ գործարարները: Նրանք ցանկանում են մեր երկրում օրգանիկ գյուղատնտեսություն հիմնել, ինչի համար մեր հողերը իդեալական հնարավորություն են տալիս»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: