
Բիթքոինի անանուն ստեղծողը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց թոփ-50-ում

Բիթքոին գաղտնարժույթն ստեղծողը, որը հայտնի է միայն իր «Սատոսի Նակամատո» կեղծանվամբ, դեկտեմբերի 18-ի դրությամբ 44-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում. նրա կարողությունը գնահատվել է 19,4 միլիարդ դոլար: Այդ մասին գրել է MarketWatch-ը:
Գնահատումը հիմնված է այն լուրերի վրա, թե Սատոսի Նակամոտոն (կեղծանվան ներքո կարող է թաքնվել անձանց խումբ) ունի շուրջ 980 հազար բիթքոին, որը վաճառվում է շուրջ 18 900 դոլարի մակարդակում: Ինչպես պնդում է հրատարակությունը, Նակամոտոյի կարողության չափը նրան թույլ կտար լինել 44-րդ տեղում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմում է Forbes հանդեսը:
Տակավին հոկտեմբերին, երբ վիրտուալ արժույթն արժեր շուրջ 6 000 դոլար, բիթքոինի ստեղծողը Forbes-ի ցուցակում տեղ էր զբաղեցնում երրորդ հարյուրյակի մեջտեղում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: