Այսօրվանից նոր արագաչափեր կգործարկվեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թվականի դեկտեմբերի 18-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
– Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 35/1 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Երևան քաղաքի Խ. Դաշտենիցի փողոց (թիվ 36 տան հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ