Բաժիններ՝

ԱՀ Նախագահը Հայաստանի հետ փոխգործակցությունը համարում է Արցախի զարգացման կարևորագույն հիմքերից մեկը

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա գլխավորած` ՀՀ կառավարության պատվիրակության անդամների հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայր Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկը և հավելելով, որ այսուհետ էլ կարվի հնարավորը տնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031