
«ՌԴ-ի զորամասը համաձայնություն չի տվել, որ ՀՀ-ի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը վերանորոգվի». Գևորգ Գորգիսյան

«Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրան միջպետական մայրուղու 40 մետր վթարային հատվածը չի հաջողվում վերանորոգել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նա նշեց, որ պարզվում է՝ ՌԴ-ի զորամասի կողմից պետք է թույլտվություն տրվի ՀՀ-ի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի վերանորոգման համար.
«Այդ համաձայնությունը որևէ կերպ չեն կարողացել ձեռք բերել: Սա լրջագույն խնդիր եմ համարում: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է սրան մեկնաբանություն տա և ասի՝ ինչ պետք է անենք, որ կարևորագույն նշանակության ճանապարհի կառուցումը կախված չլինի ՌԴ-ի կոնկրետ զորամասի քմահաճույքներից»: