Բաժիններ՝

Հայ նկարիչները հանուն բանակի «կհասնեն» Նյու Յորք. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ մի խումբ հայ նկարիչներ որոշել են յուրովի աջակցել բանակին:

Նրանց աշխատանքները փետրվար ամսին աճուրդի կհանվեն Նյու Յորքում, եւ ողջ հասույթը կուղղվի բանակի կարիքներին: «Բանակի կողքին բոլորն են, մեկը կա՞, որ բանակի կողքին չէ: Ուղղակի ամեն մեկի մոտեցումը տարբեր է, տարբեր կերպ են այդ ջերմությունը հաղորդում:

Դժգոհություններ էլ կան, բայց դրանք խթանում են բացերը լրացնելուն»,- ասաց նկարիչը: Մինչ աճուրդը` դեկտեմբերի 15-ին Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա այդ 50-60 աշխատանքների ցուցահանդեսը: Հաղթանակ Շահումյանից ու նրա որդուց բացի, այդ նկարիչների թվում են Ռոբերտ Էլիբեկյանը, Տարոն Մուրադյանը եւ ուրիշներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս