
Կոուտինիոն ուզում է մնալ «Լիվերպուլում» մինչև մրցաշրջանի ավարտը

Ինչպես հաղորդում է Mirror պարբերականը, «Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ֆիլիպե Կոուտինիոն մտադիր է մնալ «կարմիրների» կազմում մինչև մրցաշրջանի ավարտը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ձմռանն ակումբային գրանցումի փոփոխությունը չի մտնում Կոուտինիոյի պլանների մեջ, քանի որ ֆուտբոլիստն ուզում է մոտենալ ԱԱ-2018-ին օպտիմալ մարզավիճակում: Խաղացողը գտնում է նաև, որ սխալ կվարվի, եթե հեռանա «Լիվերպուլից» այն բանից հետո, երբ թիմն անցել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ:
Այնուամենայնիվ, արդեն հաջորդ մրցաշրջանում Կոուտինիոն ուզում է պաշտպանել կատալոնական «Բարսելոնայի» գույները: Ինչպես հաղորդում է անգլիական պարբերականը, բրազիլացին «Լիվերպուլի» ղեկավարությունից երաշխիք է խնդրել, որ նրանք հաջորդ ամառ չեն խանգարի իր տրանսֆերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը