
ՊՍԺ-ն բանակցություններ է վարում Ռայոլայի հետ Դոնարումայի տրանսֆերի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, ՊՍԺ-ն և «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան վերականգնել են բանակցությունները ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ:
Փարիզյան ակումբը հետաքրքրվում էր ֆուտբոլիստով նախորդ ամռանը՝ մինչև «Միլանի» հետ վերջինիս նոր պայմանագիր ստորագրելը: Հաշվի առնելով թիմի վատ արդյունքներն ընթացիկ մրցաշրջանում և Չեմպիոնների լիգայում թիմի չհայտնվելու հավանականությունը՝ դարպասապահը կարող է ամռանը հեռանալ իտալական ակումբից:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ Դոնարումայի պայմանագրում հրաժարագին նախատեսված չէ: Ամռանը հաղորդվել էր, որ 18-ամյա դարպասապահի հրաժարագինը կկազմի 70 մլն եվրո: Այն դեպքում, եթե թիմը հանդես չգա Չեմպիոնների լիգայում, հրաժարագինը կկազմի 50 մլն եվրո: Հուլիսին Դոնարուման երկարաձգեց պայմանագիրը «Միլանի» հետ մինչև 2021 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը