
Գերմանիայում 15-մետրանոց եղևնին ընկել է տոնավաճառի այցելուների վրա

Գերմանիայում 15-մետրանոց եղեւնին ընկել է Սուրբծննդյան տոնավաճառում: Այդ մասին հայտնել է Aachener Nachrichten տեղական հրատարակությունը:
Ինչպես գրել է հրատարակությունը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) Էշվայլեր քաղաքի տոնավաճառում: 15-մետրանոց տոնածառն ընկել է մանկական կարուսելի վրա:
Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ միջադեպի հետեւանքով տուժել է մեկից մինչեւ չորս մարդ: Նրանք հոսպիտալացվել են: Նշվում է, որ երեխաներ չեն տուժել:
Պատահարի պատճառը չի պարզվել: Սուրբծննդյան տոնավաճառը փակել են: Մոտ ժամանակներս եղեւնին կսղոցեն եւ կտանեն պատահարի վայրից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: