
Յուրա Մովսիսյանն ու Դավիթ Արշակյանը կարող են տեղափոխվել նույն ակումբ

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը և «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստ Դավիթ Արշակյանը կարող են տեղափոխվել MLS-ում նոր ստեղծված «Լոս Անջելես» ակումբ: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:
Ըստ MLS-ի կանոնակարգի, նոր ստեղծվող ակումբն իր կազմի համար իրավունք ունի առաջնության մնացած թիմերից ընտրել մեկական խաղացող: Սակայն, թիմերը հնարավորություն ունեն պահպանել իրենց կազմում խաղացող 11 ֆուտբոլիստների և նորաբաց ակումբը չի կարող պայմանագիր առաջարկել տվյալ 11 խաղացողներին՝ ընտրություն կատարելով մնացած ֆուտբոլիստների միջև:
«Ռեալ Սոլթ Լեյքը» և «Չիկագո Ֆայրը» չեն պահպանել Յուրա Մովսիսյանին ու Դավիթ Արշակյանին: Սա նշանում է, որ հայ ֆուտբոլիստներն, ամենայն հավանականությամբ, կընտրվեն «Լոս Անջելեսի» կողմից:
Ֆուտբոլիստների ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին: