6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը «ծանր» էր

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը «ծանր» էր:

«Մենք ընդունել ենք բազմաթիվ օրենքներ: Նստաշրջանն ավարտել ենք, սակայն դեռ ունենք արտահերթ նիստեր, որոնց ընթացքում էլ ընդունելու ենք օրենքներ, որոնք միատված են օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Գիտեք, որ ավարտված նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովն ընդունել է նաև 2018 թ. պետական բյուջեի նախագիծը»,- ասաց Մարուքյանը:

Միաժամանակ նա դրական է գնահատում 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում «Ելք» խմբակցության աշխատանքը: Նա նշեց, որ իրենք ակտիվ մասնակցել են բոլոր նախագծերի քննարկմանը և խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031